Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրսում գարուն է, ներսում՝ ձմեռ (տեսանյութ)

Մարզեր
untitled15

«Ռադիոզավոդի հանրակացարան» անվանումով Գյումրիի հայտնի Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքում բնակվում է ավելի քան 10 ընտանիք: Բացի այն, որ կառույցը վթարային է, պայմաններն էլ անմխիթար են. սենյակներում ձյան հալոցքի հետևանքով սառցե շերտեր են գոյացել: Մի կողմից խարխլված, մյուս կողմից սառցակալած պատերը վտանգում են բնակիչների կյանքը: Խնդրի առնչությամբ նրանք դիմել են պատկան ատյաններին, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չի եղել: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում