A
A
Տաթև- Աղվանի - Կապան ճանապարհը բաց է նաև ծանրաքարշ մեքենաների համար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում Գորիսի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարել են ճանապարհի երթևեկելի մասի լայնացման աշխատանքներ: Այն այժմ երթևեկելի է նաև ծանրաքարշ տրանսպորտային միջոցների համար: Հաշվի առնելով ժայռաբեկորների խոշոր չափերը` այդ հատվածում անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո ճանապարն ամբողջությամբ կմաքրվի քարաբեկորներից: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն