Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները 9 կետանոց պահանջագիր են ներկայացնում իշխանություններին (տեսանյութ)

Տնտեսություն
nairit7

Այս պահին կառավարության շենքի մոտ են հավաքվել հարյուրավոր նաիրիտցիներ։ Նրանք կառավարությանն են ներկայացնում 9 կետանոց պահանջագիր։ Այս մասին հաղորդում է «Ա1+»-ի թղթակիցը։ 1-ին կետով նրանք պահանջում են «Նաիրիտի» ազատված աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների՝ բանկերից վերցված վարկերի վճարների սառեցում, մինչեւ աշխատավարձի պարտքի ամբողջական մարում։ 2. ազատված աշխատակիցների երեխաների ուսման վարձերի վճարման հետաձգում 3. կոմունալ ծախսերի վճարումների հետաձգում, 4. թոշակառու աշխատակիցների թոշակների վերահաշվարկ 5. 18-25 ամսվա աշխատավարձի մարում եւ այլն։ Նաիրիտցիները պահանջում են կառավարությունից՝ առավելագույնը 3 ամսվա կտրվածքով պարտքերի մարման ժամանակացույցի ներկայացում։ Կառավարությունից ոչ ոք այսօր նաիրիտցիներին չի ընդունել։ Քիչ անց նրանք կշարժվեն ԱԺ՝ խմբակցություններին ներկայացնելու իրենց պահանջագիրը։