Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղից առաջ Ռուբեն Հայրապետյանը մոտեցավ Շահեն Հարությունյանին. Armlur.am

Հասարակություն
1d73e799350f4f129db40d68ae6c265d

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպմանը հագել է «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով շապիկ: Այս մասին տեղեկանում ենք Armlur.am-ից:Ըստ աղբյուրի՝ դա այն շապիկն է, որը Շահենը կրել է նաև Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ խաղի ընթացքում Շահենը վազել էր դեպի խաղադաշտ՝ կարճ ժամանակով խափանելով խաղի ընթացքը: Սրա հետևանքով ՀՖՖ-ն տուգանվել էր: Աղբյուրը հայտնում է նաև, որ  Շահեն Հարությունյանին է մոտեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և առանձնազրույցից հետո լքել տարածքը: Ըստ երևույթին՝ Ռ. Հայրապետյանը զգուշացրել է Շահենին արտակարգ իրավիճակ չստեղծել: