Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի տարածքում տեղի ունեցած պայթյունի ձայնը լսվել է նաեւ Երեւանում

Հասարակություն
20150309120944paytyun

Սեպտեմբերի 8-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ-ը։ Ի դեպ, պայթյունի ձայնը լսվել է նաեւ Երեւանում, մասնավորապես՝ Չարբախում։ Քուրդ զինյալները Իգդիրում ոստիկանական ավտոբուս են պայթեցրել։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Նախիջևանի հետ Թուրքիայի սահմանի անցակետի մերձակայքում։ Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով 12 ոստիկան է զոհվել։