A
A
Շաքարային դիաբետ ունեցողներին տրվում է թե ֆրանսիական, թե հնդկական դեղորայք (տեսանյութ)
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը չի հերքում, որ շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին տրվում է նաեւ հնդկական դեղ, թեեւ կառավարությունը հունվար ամսին որոշում էր ընդունել, ըստ որի հիվանդները պետք է ստանան ֆրանսիական «Diabeton MR»։ «Որոշ քանակություն, որը դեռ պահպանված է, նա ընտրության կարգով թողնված է», «Ա1+»-ին ասաց նախարարը։ Արմեն Մուրադյանը բացառեց, որ հիվանդները չեն կարողանում ընտրություն կատարել. «Նոր ֆրանսիական դեղերը բոլորին հասանելի են եւ որեւէ խնդիր չկա»։ Հայաստանում շաքարային դիաբետը մահացության պատճառների առաջին եռյակում է: Շաքարային դիաբետով տառապողների ընդհանուր թիվը Հայաստանում կազմում է 73.000, որից 454-ը երեխաներ են։