Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այգեզարդից 8 աշակերտ հիվանդանոցում է. ով է դպրոցին սնունդ մատակարարողը

Հասարակություն
hospital

Արարատի մարզում, բացի Բաղրամյանից, թունավորման դեպք է գրանցվել նաև Այգեզարդ գյուղում։ Լուրը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց Այգեզարդի գյուղապետ Արթուր Մանուկյանը։ «Մեր դպրոցից 8 հոգի տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նրանք վատ են զգացել, սրտխառնոց են ունեցել։ Հիմա երեխաների վիճակն արդեն լավ է, երկու հոգի դուրս է գրվել»։ Գյուղապետը հստակ չգիտի՝ ի՞նչն է թունավորման պատճառ դարձել. «Երևի կարտոֆիլով կարկանդակն է եղել։ Իրավապահները զբաղվում են այս հարցով։ Հետո արդեն պարզ կլինի՝ իրականում ինչից է եղել»։ Իսկ հարցին, թե ո՞վ է այդ դպրոցին սնունդ մատակարարում, պարոն Մանուկյանն ասաց. «Ինչ-որ անհատ ձեռներեց է՝ Սարգսյան ազգանունով»։