Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԹԳՄ-ն սնանկ է ճանաչվել. շենքը գրավի տակ է. yerkir.am

Հասարակություն
հակոբ

Հայաստանի թատերական գործիչների միությունը սնանկ է ճանաչվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 17.07.2015թ. վճռով: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 17-ին: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է սեպտեմբերի 20-ին նույն դատարանի շենքում: ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի թատերական գործիչների միության տնօրենի կինը` Լաուրա Ղազանչյանը, «Առէքսիմբանկ»-ից վերցրել է 80 000 դոլար վարկ, իսկ հետո վճարումը չի կատարել, և այս պահի դրությամբ` պարտքը կազմում է 130 000 դոլար: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում