Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը թունավորում է Արաքս գետը (տեսանյութ)
Շրջակա միջավայրի անխնա ոչնչացումը Հայաստանում նոր տեմպեր է հավաքում, որի ցայտուն օրինակներից մեկն էլ GeoProMining Gold ընկերության կազմի մեջ մտնող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությունն է: Civil voice հասարակական կազմակերպությունը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես են Կարճևան գետով օրը ցերեկով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից թունավոր թափոնները լցվում Արաքս գետ, որից պոմպերի միջոցով ջուր է մղվում Ագարակ` քաղաքի կանաչ տարածքների ոռոգմանը խնդիրը լուծելու համար: Ստացվում է` մի կողմից թափոնները լցվում են Արաքս գետ, մյուս կողմից այդ նույն թափոնները, խառնվելով ջրին, ետ են վերադառնում իբր ոռոգելու կանաչ տարածքները, իրականում` աղտոտում հողատարածքներն ու չորացնում սակավ բուսականությունը: Civil voice ՀԿ-ն պահանջում է պետական համապատասխան մարմիններին վերջ դնել կոմբինատի հանցավոր տնտեսվարությանը` պարտադրելով վերականգնել հասցված բնապահպանական վնասը: Ստորեւ՝ Civil voice-ի տեսանյութը