A
A
Կազմակերպիչ չկար, Օսիպյանը կար
Անհնազանդության հավաքին մասնակցելու համար Ազատության հրապարակում հավաքվել են մոտ 20 հոգի: Կազմակերպիչներն այդպես էլ չհայտնվեցին: Այստեղ են նաեւ ոստիկաններ: Մեզ հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ հավաքը իրազեկված չէ, իրենք էլ եկել են կանխարգելիչ աշխատանքներ կատարելու։ Հավաքն այդպես էլ տեղի չունեցավ: Լրագրողները եւս հեռացան Ազատության հրապարակից: