Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը (տեսանյութ)

Հասարակություն
92d145caeb77c5ba100aefe7eddaaa6d

Այս տարի սեպտեմբերի 13-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը, որը խաչին նվիրված ամենակարևոր տոներից է, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը: Տոնը շարժական է, նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման` վեր բարձրացման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Տոնի առիթով հայ առաքելական եկեղեցիներում պատարագ է մատուցվում: Չնայած Խաչվերացի տոնը ուրախ տոն է, սակայն դրա վերաբերյալ մարդկանց պատկերացումները միանշանակ չեն: Ժողովրդի մեջ արմատացած սովորույթ կա. սուրբ Խաչը սգո արարողություն է, այդ իսկ պատճառով այս օրերին մկրտություններ և հարսանիքներ չեն կատարվում: Տոնի սխալ ըմբռնումը Տեր Փավստոս քահանան կապում է ժողովրդի անտեղյակության հետ: Նրա խոսքերով, նման կարծիքը տարածում են կրոնից ու սովորույթներից անտեղյակ մարդիկ, ինչին էլ երբեմն հետևում է ժողովուրդը: Եկեղեցական 5 տաղավար տոնի հաջորդ օրն է մեռելոց հիշատակման օրը: Մանրամասները՝ <<Ցայգ>> ՀԸ տեսանյութում