Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման (տեսանյութ)

Հասարակություն
hayk-kyurexyan

Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը նրան մեղավոր ճանաչեց քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ իշխանության ներկայացուցչի նկատամամբ վտանգավոր բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար։ Այսօրվա դատական նիստին ներկա էր նաեւ Հայկ Կյուրեղյանը, սակայն նա կրկին ոտքի չկանգնեց եւ առանց դատավճռի ընթերցման՝ հեռացվեց նիստերի դահլիճից։ Հիշեցնենք, որ մեղադրող Հարություն Սարգսյանը միջնորդել էր Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման։ Այս պահին դատարանի բակում ակցիա է՝ ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի։