Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Ամիրխանյանի ինքնասպանությունից հետո մարդիկ մնացել են առանց սեփականության (տեսանյութ)

Հասարակություն
4mR1cqXFI_k

Գործադիր մարմնի շենքի մոտ այսօր կրկին մարդաշատ էր։ Կառուցապատող Լեւոն Ամիրխանյանի ինքնասպանությունից հետո իրենց տներից զրկվածները եւ բնակարաններ ձեռք բերելու համար գումարներ վճարածները կանգնել են փաստի առաջ։ Նրանք այլեւս սեփականություն չունեն, կառուցված տներն էլ գրավադրված են բանկերում։ «Ինչքան կարելի է, քաղաքապետի մոտ գնացինք, նախագահի մոտ գնացինք, էլ մարդ չկա, որ մոտիկացած չլինենք, ոչ մեկը հարցին լուծում չի տալիս։ Այսպիսի բան կլինի, բա դրանք ղեկավար են, իր ժողովրդին չի նայում, ամբողջ օրը քուչեքում թափառում ենք»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից Եմկաթ Ստեփանյանը։ Վարդանանց, Սայաթ-Նովա, Չարենց, Խանջյան փողոցների էլիտար շենքերում երբեւէ բնակարան ունենալ ցանկացողներին մեկ հարց է հետաքրքրում՝ ինչպես են բանկերը Լեւոն Ամիրխանյանին վարկ տրամադրել «Մեկը, որ մի բանկում պարտք ունենա, մյուս բանկերը վարկ չեն տա, իսկ այս մարդուն ինչքան բանկ կա Հայաստանում, բոլորը վարկ են տվել։ Նույնիսկ կառավարությունն է գումար տվել»,- նշում է Մանվել Մելքոնյանը։