Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահվան ելքով վթարի գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

Հասարակություն
1d8021f33372e83629653013a19f69bc

2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Հակոբ Մ.-ն իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ճանապարհին բախվել է համընթաց ընթացող Արմեն Հ.-ի վարած «Տատրա 815» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Հակոբ Մ.-ն տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Ա. Պ.-ն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն