Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիսակյան 3-ի բնակիչներին հորդորել են պատրաստել բոլոր փաստաթղթերը

Հասարակություն
45ad2283dc70e0a5820d5beeaf63767a

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հերթական անգամ հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Քննարկվել են բնակիչների վերաբնակեցման երրորդ փուլին առնչվող հարցեր: Քաղաքապետի տեղակալը ներկաներին մեկ անգամ ևս ներկայացրել է բնակարանների փոխհատուցման կարգն ու ընթացակարգը, ինչպես նաև պատասխանել է ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին: Վերաբնակեցման գործընթացն առավել կազմակերպված և արագ անցկացնելու նպատակով Վահե Նիկոյանը բնակիչներին հորդորել է նախապես պատրաստել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ հավելելով, որ այս փուլում ևս, ինչպես նախորդ բոլոր փուլերում, բնակարանների ընտրությունը կկատարվի վիճակահանությամբ: Հարկ է նշել, որ այս փուլը գործընթացի վերջին փուլն է, որով ամբողջությամբ ավարտվում է վերոնշյալ շենքի բնակիչների նոր բնակարաններում վերաբնակեցնելու գործընթացը: Երեւանի քաղաքապետարան