«Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ի մրցանակային ֆոնդը՝ 6 միլիոն դրամ
Հոկտմեբերի 3–ին կայանալիք Երևանի առաջին վազքի կիսամարաթոնի` «ՌԱՆԱՐՄ 2015»-ի մրցանակային ֆոնդը կազմելու է 6 միլիոն ՀՀ դրամ: Բացի մրցանակային տեղերից, մասնակիցներն ու հյուրերին սպասվում են անակնկալներ ֆրանիսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆից: Ինչպես տեղեկացնում է պաշտոնական կայքը՝ (www.runarm.am), Երևանի միջազգային կիսամարաթոնի բոլոր մասնակիցները կստանան նաև հատուկ վազքարշավի համար նախատեսված տեխնիկական մարզաշապիկներ և մեդալներ, իսկ հաղթողները` նաև գավաթներ: Վազքարշավներին գրանցվելու համար մնացել են հաշված օրեր: Ինչ է «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը Առաջին անգամ Երևանում անցկացվելու է վազքի միջազգային կիսամարաթոնը՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը (www.runarm.am): Այս սպորտային ձեռնարկը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և Հայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը: Միջոցառումը, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ. • Կիսամարաթոն (21,097 կմ), • Փոխանցումավազք (2 x 10,550 կմ), • 5 կմ վազք, • 2,5 կմ վազք` 12–ից 18 տարեկան դպրոցականների համար: «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին մասնակցության հայտագրման գործընթացը մեկնարկել է օգոստոսին: Բոլոր մասնակիցները հոկտեմբերի 2-ին՝ մեկնարկից ժամեր առաջ, կստանան մարզահագուստ և մասնակցության համար, բոլոր եզրագիծը հատողները՝ մեդալներ, իսկ հաղթողները՝ դրամական պարգևներ: Այս մրցարշավը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՖ-ի հավատարմագրած միակ միջազգային վազքարշավն է: Ի դեպ, «ՌԱՆԱՐՄ»-ի մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, Երևանի միջազգային մարաթոնը կանցկացվի 2020 թվականին: Ի՞նչ է կիսամարաթոնը Մարաթոնից հետո ամենատարածված վազքարշավն է, որը շատ վազորդների հնարավորություն է տվել իրենց լավագույն կողմերը դրսևորել մրցույթների ժամանակ: Այդ իսկ պատճառով կիսամարաթոնը կդառնա «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» առաջին միջոցառման հիմնական փորձությունը: Կազմակերպիչները պատրաստել են 2 շրջանից կազմված 10 կմ վազքուղի Երևանի կենտրոնում: Առաջին մրցույթի համար նախատեսվում է 400 վազորդի մասնակցություն: Բոլոր նրանք, ովքեր վստահ չեն իրենց ուժերին կամ բավարար մարզված չեն 21097 մ վազելու համար, կարող են մասնակցել երկու վազորդների համար նախատեսված 10550 մ փոխանցումավազքին: Յուրաքանչյուր վազորդ կկատարի մեկ շրջան՝ դրանով իսկ վկայելով, որ վազքը նաև թիմային սպորտ է: