Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թվային հեռարձակման ժամկետը հետաձգվեց

Կարևոր լուրեր Հասարակություն
index8

Կառավարության այսօրվա որոշմամբ վեց ամսով երկարաձգվել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակմանն անցման ժամկետը՝ մինչեւ 01.01.2016թ.-ը։ Այս մասին գործադիր մարմնում զեկուցեց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ըստ նրա՝ դա հնարավորություն կտա հստակեցնել ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակում սոցիալական ծրագրի մոտեցումները։ Նախատեսվում է անալոգայինից թվային հեռարձակմանը անցման գործընթացը դարձնել ավելի սահուն և ամբողջական, ապահովել հանրության առավել արդյունավետ իրազեկում: