Պոլիտեխնիկի 50 ուսանող անվճար կօգտվի Երևանի մետրոպոլիտենից
Սեպտեմբերի 30-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում բուհի սոցիալապես անապահով, հասարակական ակտիվություն ցուցաբերող և գերազանց առաջադիմություն ունեցող 50 ուսանողների տրամադրվեցին Արարատ բանկի պլաստիկ քարտեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ամեն օր 2 անգամ անվճար օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից: Միջոցառումն իրականացվեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և ՃՇՀԱՀ ՈՒսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Ինչպես նշեց ՃՇՀԱՀ ՈՒսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ և նպատակ ունի խթանել ուսանողների գերազանց առաջադիմությանն ու հասարակական ակտիվությանը և աջակցել սոցիալապես անապահով ուսանողներին: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն