A
A
Ռադիոգիդեր՝ Մատենադարանում
Մատենադարանի Թանգարանային համալիրում այսուհետև խմբակային շրջայցերը կիրականացվեն բարձրակարգ ռադիոգիդերով: Ընդհանուր թվով 7 հաղորդիչներն ու 120 ընդունիչները թույլ կտան զբոսավարներին իրականացնել մեծաքանակ խմբերի միաժամանակյա շրջայցեր` այցելուի համար առավել հարմարավետ պայմաններում: Ռադիոգիդերըը լայնորեն գործադրվում են աշխարհի բոլոր առաջնակարգ թանգարաններում, և այժմ հասանելի կլինեն նաև Մատենադարանի այցելուներին: Դրանք գալիս են ամբողջացնելու վերջին շրջանում Մատենադարանի Թանգարանային համալիրի տեխնիկական վերազինման ու արդիականացման ընթացքը։