A
A
Գործարանը լոլիկը ընդունել է 40 դրամով, բայց գումարը դեռ չի տվել (տեսանյութ)
Արարատի մարզի Այգեվան գյուղի բնակչուհի Իրինա Գեւորգյանը լոլիկները մենակ է հավաքում, առանց օգնականների, որպեսզի լրացուցիչ գումար չտա նրանց։ Մթերված լոլիկի դիմաց էլ գումարը դեռ չի ստացել։ Ըստ նրա՝ Արտաշատի պահածոների գործարանը լոլիկն ընդունել է 40 դրամով, սակայն գումարը պետք է փոխանցի 90 օրվա ընթացքում։ «Չգիտեմ 90 օր հետո կտան, թե չեն տա։ Հեսա մի քանի օրվա ընթացքում վարկ պետք է մուծենք, ինչով՝ չգիտենք։ Գործարանը գոնե թող փոխանցի մեր վարկերը, ինչ անենք»,- ասում է Իրինա Գեւորգյանը։ Ճանապարհին նրանք ընտիր լոլիկը վաճառում են 80-ից 150 դրամով, իսկ մանրները հանձնում են գործարանին։ Իրինա Գեւորգյանը եւս մեկ անգամ համոզվել է, որ գյուղացին երբեք չի կարող լավ ապրել, միայն կարող է գոյատեւել։