A
A
Ինչպես կկործանվի աշխարհը. ըստ Ստիվեն Հոկինգի՝ կա առնվազն 4 պատճառ
Մարդկությունն ինքն իր համար գերեզման է փորում և կարող է իր վախճանը գտնել տարբեր ճանապարհներով, եթե հավատանք բրիտանացի գիտնական, պրոֆեսոր Ստիվեն Հոկինգի կանխատեսումներին,- հայտնում է BBC-ն: BBC-ի աշխատակիցների համար կազմակերպված դասընթացի ժամանակ Հոկինգը արտահայտել է տեսակետ, համաձայն որի գիտության և ՏՏ ոլորտի հետագա զարգացումը «նոր հնարավորություններ է ստեղծում , որ ամեն ինչ գրողի ծոցը գնա»: Հոկինգը թվարկում է սեփական ձեռքից մարդկության կործանման առնվազն 4 տարբերակ`
Արհեստական ինտելեկտ
Ստիվեն Հոկինգը կարծում է, որ արհեստական ինտելեկտ ստեղծելու փորձերը վտանգում են մարդկության գոյությունը:
«Արհեստական ինտելեկտի զարգացումը կնշանակի մարդկային ցեղի կործանում », - 2014 թ. հարցազրույցի ժամանակ հայտարարել է նա:
Գիտնականը ընդունում է, որ արդեն ստեղծված արհեստական ինտելեկտի պրիմիտիվ տեսակները շատ օգտակար են, բայցևայնպես, նա լուրջ մտահոգություն է հայտնել մարդու ինտելեկտին համապատասխանող կամ գերազանցող ինտելեկտի ստեղծման կապակցությամբ:
«Այն կսկսի ինքնուրույն զարգանալ և աննախադեպ արագությամբ կփոփոխի իրեն, -կարծում է Հոկինգը,-իսկ մարդիկ, որոնք սահմանափակված են բիոլոգիական էվոլյուցիայով, չեն կարողանա մրցել նրա հետ և շատ շուտով կփոխարինվեն արհեստական ինտելեկտով»:
Ատոմային պատերազմ
Չնայած, եթե մեզ չկործանեն մեր իսկ կողմից ստեղծված խելացի մեքենաները, մենք ինքներս կարող ենք հանգիստ դա իրականացնել:
«Մարդկության գլխավոր թերություններից մեկը, որը ես կուզեի ուղղել, դա ագրեսիան է: Քարանձավային բնակիչների համար ագրեսիան ինչ-որ առումով առավելություն էր, որը հնարավորություն էր տալիս ուտելիք հայթայթել, տարածք գրավել կամ կողակից ընտրել, որը կշարունակեր իր սերունդը, բայց այսօր այն սպառնում է մեզ բոլորիս ոչնչացնել»:
Գենային ինժեներիայի կողմից ստեղծված վիրուսներ
Ատոմային պատերազմը իր ողջ ուժգնությամբ կարող է և չլինել մարդկության ինքնաոչնչացման ամենասարսափելի ձևը:
Դեռևս 2001 թ. պրոֆեսոր Հոկինգը զգուշացրել էր, որ մահացու վիրուսների ուսումնասիրությունը կարող է հանգեցնել աղետի:
«Ինձ ավելի շատ մտահոգում է կենսաբանությունը:Ատոմային զենք ստեղծելու համար անհրաժեշտ են խոշոր ձեռնարկություններ, իսկ գենային ինժեներիայով կարելի է զբաղվել փոքր լաբորատորիաներում: Իսկ հետևել բոլոր լաբորատորաներին անհնար է: Հետևաբար, վտանգը կայանում է նրանում, որ պատահաբար կամ մտածված մենք կարող ենք ստեղծել վիրուս, որը կկործանի բոլորիս : Ես չեմ կարծում, որ մարդկությունը կարող է իր տեսակը պահպանել հաջորդ հազարամյակում, եթե մենք չմտնենք տիեզերք»։
Գլոբալ տաքացում
«Մեր գործունեության ամենամտահոգիչ հետևանքներից մեկը գլոբալ տաքացումն է: Երաշտը եւ անտառահատումը կհանգեցնեն այն բանին, որ ավելի քիչ ածխածնի երկօքսիդ կկլանվի մթնոլորտից: Բացի այդ, Արկտիկայի եւ Անտարկտիդայի սառույցների հալքը կբերի արեգակնային էներգիայի մակարդակի նվազեցման:
«Մենք չգիտենք, կկանգնի՞ երբևէ գլոբալ տաքացման գործընթացը, բայց վատագույն դեպքում Երկիր մոլորակը կնմանվի Վերենային, որտեղ ջերմաստիճանը հասնում է 250-ի և որտեղ տեղում է ծծմբային թթվի անձրև »: