Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Մանկատների շրջանավարտների առջև ծառացած խնդիրները Հայաստանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
zatik-1

Հունիսի 22-ին , ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբիև Մեդիա կենտրոնի հետ համատեղ կանցկացնի քննարկում՝ «Մանկատների շրջանավարտների առջև ծառացած խնդիրները Հայաստանում» թեմայով: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ուսումնասիրության համաձայն՝ այսօր Հայստանում գործում է շուրջ 42 խնամքի հաստատություն (մանկատներ, ցերեկային խնամքի կենտրոններ, գիշերօթիկ հատուկ դպրոցներ), որոնցում ապաստանել են շուրջ 4000 երեխաներ: Նրանց մոտ 80 տոկոսը միակողմանի ծնողազուրկ է եւ այստեղ է հայտնվել սոցիալական խնդիրների պատճառով: 2003 թ-ից սկսած պետությունը հոգ է տանում մանկատների շրջանավարտների մասին մինչեւ նրանց 23 տարեկան լրանալը, այնուհետեւ լուծում է կացության խնդիրները: Սակայն վերջիններիս բնակարաններով ապահովելու գործընթացը շարունակում է խնդրահարույց մնալ, եւ այսօր մանկատների տասնյակ սաներ կացարան ստանալու իրենց հերթին են սպասում: Հասարակական կազմակերպությունները փորձում են լրացնել այս բացը՝ ժամանակավոր ապաստան տրամադրելով մանկատան 18-23 տարեկան շրջանավարտներին: Փորձագետները պնդում են, որ բացի կացության խնդրից մանկատան շրջանավարտները առնչվում են նաև աշխատանքային զբաղվածության խնդիրներին. հասարակության շրջանում առկա կարծրատիպերի պատճառով պոտենցիալ գործատուները կասկածանքով ու վերապահումով են վերաբերվում մանկատան նախկին սաներին` լիարժեք չպահպանելով աշխատանքային իրավունքները: ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակը սույն թեմայի վերաբերյալ մայիսի 27-ին հրապարակեց «Մանկատների շրջանավարտները պայքարում են կարծրատիպերի դեմ» խորագրով նյութ, որի անգլերեն տարբերակը հասանելի է այստեղ՝ https://goo.gl/TY5dbu: Սա առիթ դարձավ, որպեսզի ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ Մեդիա կենտրոնում կազմակերպի քննարկում՝ պարզելու, թե ինչ արդյունքներ են տվել համակարգում կատարված փոփոխությունները վերջին տասը տարիների ընթացքում և որն է լինելու նոր բարեփոխումների ազդեցությունը: Քննարկման բանախոսներն են՝ Լենա Հայրապետյան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Հայկ Խեմչյան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյան, «Սոս մանկական գյուղեր» Հայաստան ազգային ծրագրերի զարգացման տնօրեն Միրա Անտոնյան, Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միջոցառումն իրականացվում է IWPR-ի`Հարավային Կովկասում ներուժի հզորացմանը, բաժանարար գծերի վերացմանը և լարվածության նվազեցմանն ուղղված նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» ծրագրի հետ համագործակցությամբ: