A
A
Միացե՛ք, մարդի՛կ, վաղը ուշ է լինելու. երթ Երևանում (տեսանյութ)
Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց երթ՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուս քաղբանտարկյալների: Մի խումբ քաղաքացիներ քայլում են Երեւանի կենտրոնի փողոցներով ու կոչ անում հանուն հայրենիքի ազատության միանալ իրենց երթին: «Միացե՛ք, մարդի՛կ, վաղը ուշ է լինելու, մենք միասին պետք է պայքարենք այս հանցավոր ռեժիմի դեմ: մեր առաջին թշնամին թուրքերը չեն, մեր առաջին թշնամին մեր իշխանություններն են: Արթնացե՛ք, մենք արդեն տարածքներ ենք կորցնում, մենք հայրենիք ենք կորցնում»,- ասում են երթի մասնակիցները: Ցույցի մասնակիցները, Երեւանի մի քանի փողոցներ անցնելուց հետո՝ վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ էլ ավարտեցին ցույցը: