Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում վերակենդանացվում են մտոցները

Հասարակություն
3-4

Մեկնարկել է «1000 ու մի մտոց» քաղաքային նախագիծը: Նախագծի շրջանակներում նախատեսվում է քաղաքային հին մտոցները (լյուկերը) փոխարինել յուրօրինակ ոճային և թեմատիկ լուծումներով չուգունից ձուլված նոր մտոցներով: «1000 ու մի մտոց» քաղաքային նախագծի նպատակն է գունազարդել շրջապատող միջավայրը քաղաքի բնակիչների համար, Երևանը հաճելի և գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար և այս կերպ նպասել քաղաքային արվեստի զարգացմանը: Նախագծի շրջանակներում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում արդեն տեղադրվել է առաջին գունազարդ մտոցը՝ նվիրված Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետին: Նախագիծը նախատեսում է նույն տարածքում առկա ևս 50 մտոցներին հայկական երաժշտության մոտիվներով նոր գեղագիտական շունչ հաղորդել: 1 «Քաղաքային մտոցները մեր փողոցների անբաժան մասն են: Դրանք ամենուր են. ճանապարհին, մայթերին, քաղաքի անսպասելի անկյուններում… Եվ եթե մտոցի առկայությունը փողոցում բնական է, որովհետև այն իր գործառույթն ունի, ապա խնդիրն այլ է մայթերի և հրապարակների պարագայում: Այստեղ տեղադրված մտոցները պետք է ներդաշնակ լինեն քաղաքի դիզայնին: Մեծ հաշվով մտոցները կարող են նաև արվեստի գործեր լինել և քաղաքի տեսարժանության մաս կազմել և, ինչու չէ, դառնալ քաղաքի սիմվոլներից մեկը: 2 Մեր մայրաքաղաք Երևանը միշտ առանձնացել է հին և գեղեցիկ ճարտարապետությամբ: Բայց մայթերին տեղադրված անգույն և խունացած  մտոցները շատ հաճախ են աչքի զարնում և փչացնում ընդհանուր տպավորությունը: ImYerevan.com-ը և Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորը որոշեցին լրացնել այս գորշ բացը և ստեղծագործական մոտեցում ցուցաբերել այնպիսի սովորական քաղաքային էլեմենտին, ինչպիսին մտոցն է» - նշեց ImYerevan.com կայքի տնօրեն Գայանե Մանուկյանը: «1000  ու մի մտոց» քաղաքային նախագծի  շրջանակներում  առաջարկվել է ներկայացնել մտոցների կափարիչները 4 տարբեր ոճերով`

  • Պատմական (հին մետաղադրամների նմանությամբ կամ հայկական զարդանախշերի օգտագործմամբ)
  • Ժամանակակից արվեստ (իլյուստրացիաներ, ինչպես նաև գրաֆիկական դիզայն)
  • Նավիգացիոն (քաղաքի հայտնի և հետաքրքիր վայրերն ուղղորդող նշաններով)
  • Կրթական (հետաքրքիր փաստեր, հայտնի հայերի մտքեր և թևավոր խոսքեր)
Մտոցների կոնցեպտի վրա ցանկություն են  հայտնել աշխատելու  Երևանի հայտնի դիզայներներ՝ Վահան Բալասանյանը, Վաձ Ղազարյանը, Նոնա Իսաջանյանը, Վիլիամ Կարապետյանը, Ռուբեն Մալայանը, Ալիսա Մալոյանը և այլոք: a37bdecf-4d5e-40b6-b28b-c236dc6aaf11 Առջևում` համապատասխան թույլտվության  առկայության պարագայում, նախատեսվում է նմանատիպ աշխատանքներ իրականացնել Կասկադի տարածքում, որտեղ նախատեսվում է մոդեռն ոճով  «վերակենդանացնել» 33  մտոց, իսկ Հանրապետության հրապարակի տարածքում հայկական զարդանախշերի շնորհիվ նախատեսվում է ցուցանմուշ դարձնել ևս 40 մտոց: