Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում կցուցադրվի շեքսպիրյան 7 ֆիլմ

Հասարակություն
sheks

Բրիտանական խորհրդի և 13-րդ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ փառատոնի արտամրցութային ծրագրերի շրջանակում կցուցադրվեն շեքսպիրյան յոթ ֆիլմ: Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շրջանակում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ներկայացվում է «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը: Հուլիսի 10-ից 17-ը կցուցադրվեն Լորենս Օլիվյեի և Քենեթ Բրանայի «Համլետներ»-ը, Ֆրանկո Ձեֆիրելլիի «Ռոմեո և Ջուլիետը», Փիթեր Բրուքի «Լիր արքան», Ռոման Պոլանսկու «Մակբեթը», Դերեք Ջարմենի «Փոթորիկը» և Փիթեր Գրինըուեյի «Պրոսպերոյի գրքերը»: Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «Պողոսյան պարտեզներ»-ում, «Սինեմա Սթար» և «Մոսկվա» կինոթատրոններում: Ֆիլմերը նկարահանվել են 1948-ից մինչև 1996 թվականները և արժանացել հնարավոր բոլոր մրցանակներին`դառնալով իրենց ժամանակների լավագույն ֆիլմերը: Արտամրցութային ցուցադրությանը ներգրավվել են շեքսպիրյան լավագույն ֆիլմերը, որոնք հնարավորություն են տալիս մեկ անգամ ևս վերզգալ և վերապրել Շեքսպիրի ստեղծած աշխարհը: Այս տարի ողջ աշխարհում Բրիտանական ֆիլմերի ինստիտուտն սկսում է լայնածավալ ծրագիր` ներկայացնելով շեքսպիրյան ֆիլմերը: Կներկայացվեն 1899 թվականից մինչ օրս Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր: Բրիտանական խորհուրդը և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը համագործակցել են տարիներ շարունակ: Համագործակցության շրջանակում փառատոնի ծրագրում ընդգրկվել են բրիտանական ֆիլմեր, ներկայացվել են մրցանակներ և անցկացվել դասընթացներ մասնակիցների և ուսանողների համար: Բրիտանական խորհուրդ