Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանն  ու  Серый кардинал-ը սնանկացրին հայկական ավիաընկերությունը» (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-odachuner-2

Այսօր կառավարության շենքի դիմաց հերթական անգամ հավաքվել էին հաշմանդամություն ունեցող  նախկին օդաչուները՝ պահանջելով 2006թ-ից իրենց չստացած թոշակները:  Դեռևս 2 տարի առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրանց խոստացել էր մինչև մարտ ամիսը հարցին լուծում տալ, սակայն օդաչուների պնդմամբ՝ մինչ այսօր սայլը տեղից չի շարժվում: «Այսքան ժամանակ ամեն անգամ գալիս, հավաքվում ենք այստեղ, բայց  ապարդյուն:  Վարչապետը  այն  ժամանակ հելավ, ձեռքը մեզ տվեց , ասեց տղամարդու խոսք եմ տալիս որպես վարչապետ՝ մինչև մարտ ամիս ձեր հարցը լուծվելու է, մենք էլ հավատացինք,  ասեցինք դե  տղամարդու խոսք է, վարչապետի խոսքն է, բայց ու՞ր ա: Մեզ  խաբում են ու խաբում: Սրանց ուղեղին մենակ էն ա, թե ոնց երկար մնան  իշխանության ու թալանեն էս ժողովրդին»,-վրդովված շեշտեցին  օդաչուները: Ինքնաթիռի նախկին հրամանատար Սեյրան Սարգսյանն էլ   հիշեցրեց  արդարադատության նախկին նախարար, իսկ այժմ էլ կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարար Դավիթ Հարությունյանի օրոք ընդունված  օրենքի մասին: Diana- nkar odachuner 1 «Այն անձիք, ովքեր աշխատանքի ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել կամ զոհվել են, նրանք օրենքի 579 հոդվածի 16-րդ կետի համաձայն  պետք է ստանան փոխհատուցում: Մենք այդ փոխհատուցումը մինչև 2006թ-ը ստացել ենք, բայց հետո  օրենքը փոխեցին և այդ դրույթը հանեցին: Ռոբերտ Քոչարյանի հրամանով և  серый кардинал  Դավիթ Հարությունյանի ակտիվ մասնակցությամբ հայկական ավիաընկերությունը սնանկացրեցին ու մեզ թողեցին այսպես»,- նշեց  Սեյրան  Սարգսյանը: Նախկին օդաչուները պահանջում էին նաև, որպեսզի Հովիկ Աբրահամյանը իրենց  ընդունի, սակայն կառավարությունից օդաչուների պահանջին որևէ մեկն այդպես էլ չարձագանքեց: