Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Դավիթ Հովհաննեսը

Հասարակություն
davit-hovhannes

71 տարեկանում  մահացել  է հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը: Նա  ծնվել է 1945 թ. փետրվարի 17-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Դավիթ Հովհաննեսը աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ էր: Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կհայտնվի լրացուցիչ: