A
A
«Սասնա ծռերի» պատճառով Օֆշորի դատը չի կայացել
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված Օֆշորի գործով դատական նիստն այսօր չի կայացել: Գործով տուժող Փայլակ Հայրապետյանը «Ա1+»-ին ասաց, որ դատարանից իրենց հեռախոսազանգով տեղեկացրել են, թե խառնաշփոթ իրավիճակ է ստեղծված եւ չի թույլատրվում կալանավորին բերել դատարան: Դատարանը գտնվում է ՊՊԾ շենքի մոտակայքում, որն արդեն 5 օր է գտնվում է «Սասնա ծռեր» խմբի տնօրինության տակ եւ այնտեղ ուժեղացված հսկողություն է իրականացվում: