Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհի հետեւանքները. «Ցայգ» (տեսանյութ)

Մարզեր
1470837207_hrdeh

Tsayg.am Հունիսի 9-ին Գյումրու Հակոբյան փողոցի 6-րդ նրբանցքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել էր ընդհանուր առմամբ 7 տուն: Դրանցից վեցի կտուրներն են այրվել: Մասնակի վնասվել են նաև առաստաղներն ու գույքը: Մասնագետների խոսքով, տներից մեկի կտուրում առաջացած կրակը կարճ ժամանակահատվածում է տարածվել, քանի որ ինչպես հիշյալ տներն, այնպես էլ կտուրները մեկը մյուսին են կպած: Բացի դրանից, կրակի տարածմանն ու հրդեհի բռնկմանը նպաստել են տների տանիքներում առկա դյուրավառ նյութերն ու իրերը: