A
A
Կարմիր գրքում գրանցված գորշ արջի քոթոթը՝ Երևանի Գոգոլի փողոցում. Հետք (տեսանյութ)
Քանաքեռ-Զեյթուն համայնքի Գոգոլի 107 հասցեի դիմաց՝ ճաղերով առանձնացված «բեսետկայում» մի քանի օր է՝ արջի քոթոթ են պահում:
Շաբաթ օրը՝ մեր այցելության պահին նրա վանդակ էին մտնում թաղի երեխաները, անկաշկանդ շփվում հետը: Իսկ քոթոթի բերանից փրփուր էր հոսում:
Փոքրիկները, որոնք խաղում էին նրա հետ, պատմեցին, որ արջի ատամները հանել են, որպեսզի վնաս չտա: Դրա համար էլ բերանի խոռոչը «վիրավոր» է:
Տանտիրուհի Գայանեն պատմեց, որ արջը իրենցը չէ: Ամուսնու ընկերն է խնդրել մի քանի օրով պահել, մինչև վանդակը պատրաստեն, որպեսզի նրան տեղափոխեն:
Քիչ անց Գայանեի ամուսնու հետ եկավ նաև արջի տերը ներկայացող Շանթ Բագրատյանը: Վերջինս, պարզեցինք, որ Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ ական Սերգեյ Բագրատյանի որդին է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում