Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամանորի հեքիաթային գիշեր՝ միայնակ տարեցների համար. դուք կարող եք օգնել նրանց

Հասարակություն
tarec

Շիրակ կենտրոնի հաղորդագրությունը 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ ավելի քան քառորդ դար անց,  շուրջ երեք հազար ընտանիք, այդ թվում տասնյակ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու խարխուլ վագոն-տնակներում և անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան, կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում:  Նրանցից շատերի հիմնական ապրուստի միջոցը կենսաթոշակն է, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում,  թերսնվածությունը դարձել է սովորական երևույթ Տարիների ընթացքում տնակային ավանների նոսրացմամբ, շատ միայնակ տարեցներ պարտադրված ապրում են մեկուսացած կյանքով, ծանր ու անօգնական վիճակումՆրանք հոգեբանական առավել ծանր վիճակում են հայտնվում հատկապես տոնական օրերին՝ ամանորի գիշերը, երբ մենակ են դիմավորում իրենց տնակներում: Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների համար ամանորի գիշերը կազմակերպում է «Ամանորը դիմավորենք միասին» խորագիրը կրող երեկույթ: Այն սկսվելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և տևելու է մինչև հունվարի 1-ի լուսաբաց՝ ճոխ սեղանների շուրջ, «Շիրակ կենտրոնի» հեքիաթային և զարդարված սրահում: Կամավորների աջակցությամբ միայնակ 70 տարեցներ կուղեկցվեն միջոցառման վայրը: Ամանօրյա տոնակատարության ընթացքում նրանք ճոխ սեղանների շուրջ կհյուրասիրվեն, կերգեն, կպարեն, Ձմեռ պապի և Ձյունանուշիկի մասնակությամբ միասին կշնորհավորեն նոր տարին, ապա լուսաբացին կուղեկցվեն իրենց կացարանները:Անշուշտ այն հիշարժան կլինի միայնակ տարեցների համար: Ամանորյա միջոցառման ծախսերը նվազագույնը կազմում է 500 000 դրամ, ևս 250 000 դրամ սննդամթերքի պարկեր պատրաստելու և  բաժանելու համար: Սահմանված բյուջեից ավել հանգանակված գումարները կծախսվեն անօթևան ընտանիքներին վառելափայտի ձեռք բերման նպատակով: Հարգելի բարեկամներ եթե  ցանկանում եք աջակցել միջոցառման կայացմանը, ապա  կարող եք դրամական նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկով: Ի դեպ նվիրատուներին ևս սիրով հրավիրում ենք ամանորի գիշերը անցկացնելու միայնակ և անօթևան տարեցների հետ : ARDSHINBANK CJSC,  GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7  Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA  USA $– 2472601614240020 AMD - 2472601614240000 EUR -  2472603273480000 Shirak Centre NGO