Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի»-ն գալիս է վերցնելու Արգիշտի 1-ը (տեսանյութ)

Քաղաքականություն
cir

Մենք գալիս ենք Արգիշտի 1-ը վերցնելու, մենք չենք գալիս որեւէ տեղ զբաղեցնելու. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Սոնա Ավետյանը: Ըստ նրա՝ իրենց կուսակցության ծրագրերում առաջնային է  կոռուպցիայի դեմ պայքարը, Երեւանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը, ինչպես նաեւ տրամվայների վերականգնումը: Նա դժվարացավ ներկայացնել ծրագրերի իրագործման մեխանիզմները, սակայն վստահեցրեց, որ կուսակցությունում գիտեն, թե ինչպես պետք է իրագործեն դրանք։ Նրա դիտարկմամբ՝ իրենց ծրագրերի իրագործման երաշխավորը Զարուհի Փոստանջյանն է: «Զարուհի Փոստանջյանն իր քաղաքական կենսագրությամբ բազմիցս ապացուցել է, եւ բոլորս ականատեսն ենք եղել, որ նա պայքարել է անարդարությունների դեմ, իր պայքարի արդյունքում վերականգնել է շատ ոլորտներում արդարությունը, ուրեմն իսպառ կվերացնի կոռուպցիան մեր մայրաքաղաքում»։ Անդրադառնալով տրամվայների վերականգնման ծրագրին՝ նա նշեց, որ ծրագրային այս դրույթը անիրատեսական չէ, եւ ներդրումների ներգրավման դեպքում հնարավոր է տրանսպորտի այդ տեսակի գործունեությունը վերականգնել։ «Նրանք, ովքեր ներդրումներ են անում հայրենիքում, էդ մարդիկ ներդրումներ միշտ արել են, բայց գումարները, որոնք ներդրվել են բարելավման համար, չեն օգտագործվել կոնկրետ նպատակի համար։ Որեւէ մեկը չի կարող կասկածել, որ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած կուսակցությունը թույլ կտա որեւէ ապօրինություն»: