Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սամվել Ալեքսանյանի տան նման տները գույքահարկը վճարելու են». Ն. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
8AIq_uj2JbA

Նիկոլ Փաշինյանը նախ կասի, թե որտեղից է պատրաստվում գումար տալ ՀՀԿ-ի ընտրակաշառքը չընդունող քաղաքացուն։ Դա լինելու է մայրաքաղաքի բյուջեից: Եվ լիքը գումարներ կան, որոնք բյուջե չեն մտնում. «Սամվել Ալեքսանյանի տան նման տները, որոնք չեն վճարում գույքահարկը, իրենք իրական գույքահարկը վճարելու են, եւ մենք մտադիր ենք առնվազն 30 միլիարդ դրամով ավելացնել Երեւան քաղաքի բյուջեն»: Պարոն Փաշինյանը վստահեցնում է, որ իր առաջարկը լավ են ընդունել քաղաքացիները: Բոլոր քաղաքացիներն ունեն հնարավորություն օգտվելու այդ առաջարկից. «Մարդիկ ասում են, որ դա ընտրակաշառքային գերության մեջ գտնվող քաղաքացիների ազատության համար տրվող փրկագինն է»: Այնուամենայնիվ, ինչպե՞ս է պարոն Փաշինյանը ստուգելու մարդկանց ազնվությունը, որոնք կարող են եւ ընտրակաշառք վերցնել եւ թուղթ ներկայացնել, որ չեն վերցրել. «Ստուգելու անհրաժեշտություն չունենք, ընտրությունների արդյունքներն արդեն կլինեն էդ ստուգման մեխանիզմը: Եթե մենք ընտրվենք մեծ տոկոսով, նշանակում է էդ մեխանիզմը աշխատել է»: