Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավանի թիվ 1/12 ընտրատեղամասում հաղթեց Տարոն Մարգարյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
18519087_10209312715557861_885966256_o

 Ավանի թիվ 1/12 ընտրատեղամասում սկսվեց ձայների հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հունանյանն ամեն անգամ տխուր ձայնով էր հայտարարում այն քվեաթերթիկը, որը հօգուտ Ելքի կամ "Երկի Ծիրանի"-ի էր քվեարկված։ Ընտրատեղամասում ներկա անձը, որը առանց բեյջի էր ու ՀՀԿ ձայներն էր ջանսիրաբար հաշվում, արձագանքեց նրան. "Դավիթ ջան, ինչի ես տենց դիլխոր ձայնով "առաջին ասում"(Ելքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համարը-խմբ.). իրենց հետ պիտի շուտով աշխատենք, ամեն ինչ կարգին է։ Առաջ ԲՀԿ-ն էր, հիմա էլ իրենք կլինեն": Հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները միասնական ուժերով հաշվում են ՀՀԿ ձայները` 10-10 հատանոց տրցակների բաժանելով` հընթացս պարբերաբար իմանալով քաղաքական յուրաքանչյուր ուժի հավաքած քվեները։ ՀՀԿ օգտին ավելացած յուրաքանչյուր տրցակ ցնծությամբ​ էր ընդունվում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի կողմից։ Այս ընթացքում ընտրատեղամասում գտնվող ՀՀԿ մյուս անդամներն անընդհատ զանգահարում էին ինչ-որ մեկին ու զեկուցում քվեաթերթիկների բաշխվածությունը։ Այսպիսով, ՀՀԿ ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին քվեարկել էր 802, Ելք դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին` 135, "Երկիր Ծիրանի" կուսակցության թեկնածու Զարուհի Փոստանջյանի օգտին` 59 ձայն, անվավեր քվեաթերթիկ` 10: