Վիգեն Սարգսյանը պատժելու է նրանց, որոնք բանակում ստիպում են աթեիստներին աղոթել, խաչակնքվել ու մկրտվել. Առավոտ
ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ են կազմակերպվել: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ են իրենք առաջարկում: Հիմա քաղաքացին վիճակահանությամբ չի կարող քաշել որպես ծառայության վայր այնպիսի զորամաս, որը գտնվում է իր բնակության վայրից 150 կմ հեռավորության վրա: «Ժամանակին սա 50 կմ էր, հետո դարձվեց 120, 150: Ինքը բացարձակ անիմաստ կարգավորում է, որովհետեւ եթե դա վիճակահանություն է, ապա յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա տեսնելու, թե վիճակահանության արդյունքում որ զորամասն է նախանշվում»: Ի դեպ, հիփոթեքային լավ պայմաններ են առաջարկվելու սպաներին։ Սպան ամսական 60-70 հազար դրամ վճարելով՝ կարող է բնակարան ստանալ. Անվճար տան ցուցակները ՊՆ-ն հանում է։ Մի ուշագրավ փոփոխություն եւս արվում է: Նախարարը հայտարարել է. «Իրական կյանքում չգործող տեղական զորակոչային հանձնաժողովները վերանում են: Զինկոմիսարիատում գործող հանձնաժողովը անելիք չունի: Մարզային հանձնաժողովներ են ձեւավորված, պատասխանատվության լղոզման ձեւերը մենք վերացնում ենք»: Վիգեն Սարգսյանն անդրադարձավ բուժզննմանը. «Մենք ունենք մտահոգիչ վիճակ, որտեղ նորակոչիկի առողջական վիճակի որոշման խնդիրը 3-4 օղակի վրա է թողնված՝ լղոզված պատասխանատվություն: Մեկը տալիս է եզրակացություն վիզուալ կոնտակտի հիման վրա, ուղեգրում է մարդկանց շրջանային պոլիկլինիկաներ զննում անցնելու եւ հանձնաժողով արդյունքները ներկայացնելու: Բուժհաստատությունը որոշման համար պատասխանատվություն չի կրում, բժիշկն ասում է՝ էխոյի վրա տեսել եմ քար, հանձնաժողովն ասում է, բերել է քարի ախտորոշում, ես էլ գրել եմ ոչ պիտանի ու շատ դժվար էր հասկանալ, թե որ օղակում է որոշումը կեղծված: Այսօր, երբ մեր բոլոր քաղաքացիները ունեն ընտանեկան բժիշկների կցագրում եւ պետությունը նախազորակոչային տարիքում նախատեսում է երկու անգամ ամբողջական բուժզննում, բացարձակ անիմաստ է հսկայական գումարներ ծախսել պետական բյուջեից՝ զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելու համար: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հարց է ուղղել՝ «Բանակ-եկեղեցի» հայեցակարգն է գործում եւ շատ դժգոհություններ կան աթեիստների, ոչ առաքելական եկեղեցու հետեւորդների կողմից, որ նրանց ստիպում են բանակում աղոթել, խաչակնքվել եւ այլն: Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես քաղաքական գործիչ եմ, նախարար եմ՝ նշանակված մեծամասնություն ձեւավորած քաղաքական ուժի կողմից: Օրենքի շրջանակներում, ես որպես Առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդ, որպես մարդ, որը համարում է, որ մեր ազգի պատմության մեջ, անելու եմ ամեն ինչ, որ բանակի կապը եկեղեցու հետ լինի այնքան ամուր, ինչքան հնարավոր է: Վեհափառ հայրապետի ամենօրյա ջանքերը հոգեւոր արժեքների սերմանելու ուղղությամբ, բանակում տվել են եւ տալու են իրենց արդյունքը: Մենք անպայման շարունակելու ենք ուժեղացնել այդ ինստիտուտը: Ես չունեմ դեպք բանակում աղոթել ստիպելու եւ նամանավանդ՝ մկրտվելու: Եթե ունեք նման դեպք՝տվեք, Ամբողջական հոդվածը՝ այստեղ