Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություն է տեղի ունեցել միայն ընկերության բաժնետերերի շղթայում. ՎիվաՍել-ՄՏՍ

Քաղաքականություն
c79f989465437161ff8fd12c781c3e69

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲ ընկերություն) տեղեկացնում է, որ օպտիմալացման նպատակով փոփոխություն է տեղի ունեցել միայն ընկերության բաժնետերերի շղթայում: Մասնավորապես՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 99.99%-ը պատկանում էր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ 0.01%-ը՝ Պավել Մաշարովին ու Արտյոմ Վասիլևին, հանդիսանալով միջանկյալ օղակ, պարզապես հանվել է բաժնետերերի շղթայից՝ այդպիսով ապահովելով փաստացի բաժնետերերի հետ առավել արդյունավետ աշխատանքի կազմակերպման հնարավորություն: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընկերության փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, և լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը: Այսինքն՝ բաժնետոմսերի բաշխվածության կտրվածքով որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել: Այսպիսով, վերը նշված փոփոխությունը կատարվել է միայն կառուցվածքային օպտիմալացման նպատակով, եւ այն որեւէ ազդեցություն չի ունենալու ընկերության գործունեության վրա: Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու է «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 99.99% բաժնետոմսերը վերջինիս միակ բաժնետեր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության 99.99% բաժնետեր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ մնացած 0.01% բաժնետոմսերը՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության մյուս բաժնետերեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Պավել Մաշարովին եւ Արտյոմ Վասիլյեւին հավասարաչափ օտարելուն։