Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հակառակը չի լինելու, որ ես հանձնարարականներ ստանամ». Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյան (տեսանյութ)

Մարզեր
Untitlddesd

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն սկսել է՝ աշխատակազմին ներկայացնելով մարզպետի նորանշանակ տեղակալներ Անդրեյ Ղուկասյանին, Արամ Խաչատրյանին, մարզպետի օգնականներ՝ Մարտուն Կիրակոսյանին և Գառնիկ Սաղաթելյանին: 2-րդ օրն է՝ Լոռու մարզպետի նորանշանակ տեղակալ Անդրեյ Ղուկասյանի աշխատասենյակը չի կահավորվում: Նորանշանակ տեղակալը հասցրել է կիսակահավորված աշխատասենյակի լուսանկարներն անգամ համացանցում տեղադրել: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նորանշանակ պաշտոնյաները սեփական աշխատասենյակը պետք է կահավորեն սեփական գույքով,-նշել է առերես շփման կողմնակից Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը` հավելելով, որ չի ողջունում Անդրեյ Ղուկասյանի, ինչպես աշխատասենյակի լուսանկարները համացանցում հրապարակելու, այնպես էլ առանց իր իմացության մարզպետարանում շրջայց կատարելու քայլը: Անդրեյ Ղուկասյանի հետ ներքին լարվածություն չկա,- վստահեցնում է մարզպետ Մարգարյանը, բայց և չի թաքցնում, որ իր համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչպե՞ս է իր ներկայացրած թեկնածուներից անկուսակցական Սերգեյ Սարուխանյանը դուրս մնացել ցուցակից: