Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու ասֆալտի շերտը կչափվի.մոնիտորինգ շինհրապարակում (տեսանյութ)

Մարզեր
1537021213_kompas

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն իրականացնում է «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագիրը: Նպատակն է նպաստել Գյումրու հանրային ֆինանսների արդյունավետ օգտագործմանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրված վարկային միջոցների շրջանակներում իրականացվող ճանապարհաշինության, համայնքային գնումների գործընթացի մոնիտորինգի միջոցով: Ձևավորվելու է ներհամայնքային ճանապարհաշինության ոլորտով շահագրգիռ միջազգային, պետական, տեղական կառույցների ներկայացուցիչներից և անհատներից բաղկացած առանցքային խումբ: Ծրագրի իրականացման ընթացքում և դրա ավարտից հետո կատարվելու է ուղղորդող ու խորհրդատվական գործառույթ: Շաբաթական երկու անգամ կայցելեն շինհրապարակներ, կարձանագրեն թերությունները, կներկայացնեն ՏԻՄ-ին: