Արվեստի դպրոց Արմավիրում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն մասնակցել է Արմավիր քաղաքի արվեստի հիմնանորոգված դպրոցի բացմանը: Վարչապետը շրջել է դպրոցում, եղել տարբեր խմբակների դասասենյակներում, դահլիճներում: Արվեստի դպրոցի սաները եւ ուսուցիչները փոքրիկ համերգ են կազմակերպել ՀՀ կառավարության ղեկավարի համար:
Անցյալ դարի 50-ականներից գործող դպրոցն ունի պարարվեստի, գեղարվեստի եւ երաժշտական բաժիններ' բազմաթիվ խմբակներով, ուր արտադասարանական պարապմունքների են հաճախում արմավիրցի 345 դպրոցականներ:
500 սանի համար նախատեսված երկհարկանի դպրոցի 1500 քառակուսի մետրի վերանորոգման նախահաշվային արժեքը կազմել է մոտավորապես 163 միլիոն դրամ, որը տրամադրվել է երեք փուլով: Հիմնանորոգման աշխատանքները տեւել են երկու տարի եւ վերջնագծին են հասել մի քանի օր առաջ: Առաջիկա ձմռանը դպրոցը կջեռուցվի քաղաքակիրթ եղանակով:
Ուշագրավ է, որ նորոգության տարիներին դպրոցում անցկացվող պարապմունքները որեւէ պատճառաբանությամբ չեն ընդմիջվել: