Բողոքում են շներից
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն մի քանի տարի է` Գյումրիում դադարեցված է թափառող շների վնասազերծման գործընթացը, մինչդեռ թափառող շները լուրջ սպառնալիք են դարձել բնակիչների համար:
Վտանգն առկա է քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում: Բալատոն վարժարանին կից տնակային ավանի բնակիչների խոսքերով, այս չորքոտանիների անհատ կամ խմբակային հարձակումները մարդկանց սպառնում են օրվա բոլոր ժամերին:
Վերջին օրերին մի քանի դեպքեր են գրանցվել, երբ շները հարձակվել եւ վնաս են հասցրել բնակիչներին, այդ թվում նաեւ երեխաներին։: Բնակիչները դժգոհում են նաեւ շների գիշերային ոռնոցնեից, ինչը խանգարում է նրանց հանգիստը::
Քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանի խոսքերով, թափառող շների հետ կապված բողոքներ իրենք էլ են ստացել տարբեր թաղամասերից եւ առաջիկայում կսկսվի շների վնասասերծման գործընթացը:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ