A
A
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի օնլայն մրցաշարի հաղթող (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրորդ Վարազդատ Լալայանը հաղթեց Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարում:
Գերծանր քաշային կարգում մեր մարզիկը երկամարտում ցույց տվեց 425 կգ արդյունք (195+ 230) և վստահ գրավեց 1-ին տեղը: Նրան հաջորդող ամերիկացի Էնդրյու Ուայթը ետ մնաց 35 կգ-ով: Վարազդատ Լալայանը ոսկե մեդալից բացի կստանա նաև 2500 դոլար պարգևավճար:
Հիշեցնենք, որ 102 կգ քաշային կարգում հանդես եկած Սամվել Գասպարյանը այս մրցումներում զբաղեցրել էր 3-րդ տեղը: