Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 10,10,
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Կարուանային և գլխավորեց աղյուսակը․ Altibox Norway Chess.

Նորվեգական Ստավանեգր քաղաքում ընթացող Altibox Norway Chess շախմատի միջազգային մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանայի հետ: Բավական հետաքրքիր պայքարում անցած պարտիան ավարտվեց 52-րդ քայլին՝ մեր գրոսմայստերի հաղթանակով:

Լևոն Արոնյանը վաստակեց 11 միավոր (հաղթանակի համար շնորհվում է 3 միավոր) և շրջանցեց առաջատար Մագնուս Կառլսենին, քանի որ աշխարհի չեմպիոնն այս տուրում պարտվեց մրցաշարի ետնապահ, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդային: Մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական բարձրացավ իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, ով պարտության մատնեց նորվեգացի Արիան Տարիին և վաստակած միավորների քանակը հասցրեց 10-ի: Այդպիսով, Լևոն Արոնյանը դարձավ մրցաշարի առաջին շրջանի հաղթող:

Վաղը կմեկնարկի երկրորդ շրջանը: Մեր շախմատիստը դարձյալ կհանդիպի Ֆաբիանո Կարուանայի հետ, սակայն այս անգամ սպիտակ խաղաքարերով: