Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Թանգյանը կգա Երեւան

Մշակույթ

Օգոստոսի 12-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի առաջին մենահամերգը Հայաստանում:

Համերգի նախաձեռնողներն են «Դիիմ Քոմյունիքեյշնզ» (Deem Communications) և «Ֆյուջիթիվ Ստուդիոս» (Fugitive Studios) ընկերությունները:

Կազմակերպիչների հայտարարությամբ համերգն անցկացվելու է շքեղ լուսավորությամμ և ձայնային նորագույն սարքավորումներով: Սերժ Թանգյանը հանդես կգա իր խմբի 6 անդամների և հայաստանյան դասական երաժիշտների նվագակցությամբ: Երևանյան համերգն իր բովանդակությամբ բացառիկ է. Թանգյանը կկատարի հին և նոր ստեղծագործություններ և կեզրափակի իր Elect the Dead Symphony շրջագայությունը:

Սերժ Թանգյանն ամերիկահայ ամենաճանաչված երգիչներից է: Ծնվել է Բեյրութում (Լիμանան), ապա ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ: Վարպետորեն տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների, արժանացել է հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակի:
Թանգյանը զբաղվում է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ: Հանդիսանում է Axis of Justice հասարակական կազմակերպության հիմնադիր: Axis of Justice-ի նպատակն է ստեղծել կամուրջ երկրպագուների, երաժշտական աշխարհի եւ տեղական քաղաքական կազմակերպություններին միջև՝ բարձրաձայնելով մարդու իրավունքների, տնտեսական արդարության և խաղաղության հարցերին առնչվող խնդիրներ:

Թանգյանի հասարակական և երաժշտական գործունեության շնորհիվ Հայոց ցեղասպասնության ճանաչման հարցը μարձրաձայնվել է մեծ բեմահարթակներից և քննարկման առարկա դարձել ԱՄՆ քաղաքական ասպարեզում` երգչի լոբիստական նախաձեռնոությունների միջոցով: