Բացել լրահոսը Փակել լրահոսը
f6057009716ac0_6057009716afd
A A
Հասարակություն

Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները ԱՀ կառավարության որոշմամբ կփոխհատուցվեն 50%-ի չափով

Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսանող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները ԱՀ կառավարության որոշմամբ կփոխհատուցվեն 50%-ի չափով։ Հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։
 
Ծրագրից օգտվելու նպատակով անհրաժեշտ է Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի և Շուշիի գրասենյակներ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.⤵️
?անձնագրի պատճեն,
?տեղեկանք ուսման վարձի չափի մասին ` ըստ կիսամյակների,
?տեղեկանք քննաշրջանի արդյունքների մասին (քննաշրջանի ավարտից հետո):
?Շահառուներին հորդորում ենք հնարավորինս շուտ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: