Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս հիվանդ
A A
Հասարակություն

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք

Փետրվարի 3-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք: Կատարվել է 9595 թեստավորում, առողջացել՝ 2359 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379 266 դեպք, որոնցից 343 714-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 944 պացիենտ:

 
 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8065 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1543 է.  նախորդ օրն արձանագրվել է 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

 
 

Մեկ օրում մահացել է 8 մարդ։

 

Ընդհանուր կատարվել է 2 754 131 թեստավորում։