Բացել լրահոսը Փակել լրահոսը
275073332_354284386706184_3825588605907186392_n
A A
Հասարակություն

Քննարկել են Արենիում գլեմփինգի հնարավորությունները

Շվեյցարիայից վերադարձած Կարեն Մխիթարյանի ու իր գինեգործ Ժան Պոլի հետ քննարկել ենք Արենի համայնքում գլեմփինգի հնարավորությունները։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հրապարակելով լուսանկար:

Նշենք, որ գլեմփինգը քեմփինգի տեսակ է, որը միավորում է բնության գրկում հանգիստն ու հյուրանոցային ծառայության հարմարավետությունը: «Գլեմփինգ» հասկացությունն առաջին անգամ օգտագործվել է Մեծ Բրիտանիայում 2005 թվականին՝ «գլամուր» և «քեմփինգ» բառերի միավորումից: Գլեմփինգն անվանում են «թագավորական կամ ճոխ հանգստի տեսակ»: