Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուսնացողներն ավելի շատ են

Մարզեր
d0e28e2c36254e9ecdd0d5e8d2ececb9

Սյունիքում բնակչության խտությունը 1 քառ. կմ-ի վրա 34 մարդ է. մարզը Վայոց Ձորից հետո ամենանոսր բնակցվածն է համարվում հանրապետությունում:

Ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության տվյալներով, մշտական բնակչության թվաքանակը մարզում 152 հազար 800 մարդ է, այդ թվում քաղաքաբնակները`103,7 հազար, իսկ գյուղաբնակները `49.1 հազար:

2010 թվականին մարզում բնակչության բնական աճը կազմել է 456 մարդ:

Գրանցվել է 632 ամուսնություն, 82 ամուսնալուծություն:

2010 թվականին մարզ է եկել և հաշվառվել 251 քաղաքացի: Հաշվառումից դուրս է եկել 659 մարդ:

Նախորդ տարվա արդյունքներով, այդ ցուցանիշները համապատասխանաբար եղել են 240 և 761: