Դպրոցի ճամփան վտանգավոր է
Կապանի թիվ 10-ը դպրոց տանող ճանապարհի հենապատը ամիսներ առաջ էր փլվել ու օրեցօր նոր ճաքեր է տալիս։ Այդտեղով անցուդարձը գնալով ավելի վտանգավոր է դառնում։
Սողանքին զուգահեռ սկսել են թափվել նաև քարերը ։
Դպրոցի աշխատակազմը մտահոգված է. ամսիները անցնում են միջոցներ չեն ձեռնակվում հենապատը նորոգելու համար։
Դպրոց տանող այլընտրանքային ճանապարհ էլ չկա։
Դպրոցի տնօրեն Արթուր Հակոբյանը ասում է , որ գարնանը ,անձրևները սկսվելուն պես ,մի օր այդ պատը ամբողջովին կփլվի։
Հենապատի հիմքերը քայքայվելով կվնասեն նաև այդ հատվածով անցնող գազատար խողովակաշարը։
Դպրոց տանող ճանապարհի փլուզված հենապատի նորոգումը վիճարկելի հարց է դարձել մարզպետարանում և քաղքապետրանում։
Արթուր Հակոբյանի խոսքերով մարզպետարանում ասում են այդ տարածքը դպրոցին չի պատկանում,այլ համայնքային նշանակության է ուստի նորոգման մասին պետք է մտածի քաղաքապետարանը ։
Հարցը մի քանի անգամ բարձրացվել է նաև ավագանու նիստում։Դպրոցի տնօրենի խոսքերով միայն խոստումներ են լսում:
Ավագանու անդամ Խորեն Հարությունյանից տեղեկացանք որ նախագիծը պատրաստ է. պետք է կառուցվի նոր բետոնե հենապատ 54մ երկարությամբ։ Բայց ամհրաժեշտ գումարները դեռ չկան։6 միլիոն դրամ է պետք։