Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիշերավարձը չեն ստացել

Մարզեր
51ce7c93f0362f0b18deb7c6cf48a104

Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատը ներկայիս «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը մինչեւ այսօր աշխատողներին չի վճարել 2005-2006թթ. գիշերավարձերը:

Կոմբինատի աշխատողները բազմիցս են բարձրաձայնել եւ դժգոհել այս խնդրի մասին:

Ընկերության սեփականատեր «Դանդի Փրիշս Մեթլզի» Բուլղարիայի և Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիկ Հաուզը կոմբինատ կատարած այցելության ժամանակ, հանդիպելով աշխատակիցներին, հանքագործները մեկ անգամ ևս խոսեցին գիշերավարձերը մասին։

Ընկերության օրերս տարածած պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ Ընկերությունը գիշերավարձերի վերահաշվարկի գործընթացը սկսել էր դեռևս 2009 թ. օգոստոս ամսից։

Մինչև 2010 հուլիսը մարվել է 2007թ. մայիսից մինչև- 2008թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի պարտավորությունները: 2005թ.-ից մինչև 2007թ. ապրիլ ժամանակահատվածի պարտավորությունների հաշվարկումը առավել դժվար էր էլեկտրոնային տվյալների բազայի բացակայության պատճառով, ինչի համար էլ նախատեսվածից շատ ժամանակ պահանջվեց:

Ընկերությունը արդեն ավարտել է 2005թ.-ից մինչև 2007թ. ապրիլ ընկած ժամանակահատվածի գիշերավարձերի վերահաշվարկը և վճարումները կկատարվեն այս տարվա մարտ ու ապրիլ ամիսներին։
Հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ իրենց հասանելիք գիշերավարձերը կստանան ձեռնարկության ոչ միայն ներկայիս աշխատակիցները, այլեւ ամեն ինչ արվելու է նախկին աշխատակիցների հետ կապ հաստատելու եւ նրանց հասանելիք գիշերավարձերը եւս վճարելու համար:

Այս գործընթացը ձեռնարկության եւ ՀՀ կառավարության միջեւ 2009թ. հունվարի 15-ին ստորագրված համաձայնության հուշագրով սահմանված գիշերավճարների գծով պարտավորությունների մարման աշխատանքների շարունակությունն է: