Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Հասարակություն

Կոտայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված վիրավորներից երեքի վիճակը շատ ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր

Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Հայտնում է ԲԿ-ն։
 
Տուժածներից չորսին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։
 
Վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա է գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկի մոտ կա նաև վերջույթների կոտրվածքներ։
 
Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։